Օզբիլիսը` գոլի հեղինակ. Տեսանյութ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի անդամ Արաս Օզբիլիսը գրավել է մրցակցի դարպասը Նիդերլանդների առաջնության ժամանակ:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելովSoccer.ru-ը, առաջնության 23-րդ տուրի «Էքսելսիոր»-ի հետ հանդիպման ժամանակ խաղի 22-րդ րոպեին հաշիվը բացել է Արաս Օզբիլիսը: Ընդգրկվելով մեկնարկային կազմում` կիսապաշտպանը փոխարինվեց 84-րդ րոպեին:

«Այաքս»-ն առաջնության հերթական տուրից հետո վաստակեց 43 միավոր եւ զբաղեցնում է մրցաշարի 5-րդ հորիզոնականը:

Հայերեն