Արշավինը վերադառնում է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Անդրեյ Արշավինը վերադառնում է «Զենիթ»:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելովEurosport.ru-ն, Արշավինը պայմանագիր է կնքվել ռուսական «Զենիթ»-ի հետ մինչեւ խաղաշրջանի ավարտը: Հարձակվողը հանդես է գալու վարձավճարով եւ կրելու է 29 համարի մարզաշապիկը:

«Արեցի»,- գրել է Արշավինը իր Twitter-ի էջում:

Արշավինը «Արսենալ»-ում հանդես էր գալիս 2009 թվականից, «Զինակիրների» կազմում մասնակցելով 98 հանդիպում:

Հայերեն