Կանադացիները ներկայացնում են Հայաստանի հետ ընկերական խաղի կազմը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Կանադայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ստեֆան Հարդը ներկայացնում է Հայաստանի հետ խաղի կազմը:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակաչելովCanadasoccer.com-ը, ընկերական խաղին Կանադայի հայտագրվել է 17 ֆուտբոլիստ: Հյուսիսամերիկացիների թիմ ունի մեկ նորեկ` Սամուել Պիետը: Կանադացիների թիմի հիմնական կորիզը կազմում են ֆուտբոլիստներ, ովքեր հանդես են գալիս Եվրոպայում:
Հայաստանի ազգային հավաքը Կիպրոս կմեկնի փետրվարի 26-ին: Ազգային հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը ընկերական հանդիպմանն է մեկնելու ընդլայնված կազմով: