1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեկ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում «Չելսի»-ի նկատմամբ 3:1 հաշվով տարած հաղթանակից հետո «Նապոլի»-ի դարպասապահ Մորգան դե Սանկտիսը իր տպավորություններով կիսվել է լրագրողների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով eurosport.ru-ն, Սանկտիսը նշել է, որ միայն «Բարսելոնա»-ն ու «Ռեալ»-ն են ցուցադրում ավելի լավ խաղ, քան «Նապոլի»-ն:
«Մենք հասկանում ենք, որ մնացած թիմերը այն խաղամակարդակի վրա են, ինչ մենք: Մեր թիմը լավ հնարավորություններ ունի դուրս գալ հաջորդ փուլ»,- ասել է նա:
«Նապոլի»-ի դարպասապահը անդրադարձել է նաև թիմի խաղացողներ Կավանիին և Լավեսիին. «Այս տղաների խաղը արդյունք է տալիս: Ամբողջ թիմը աշխատում է նրանց վրա, որպեսզի նրանք հասնեն բարձր արդյունքի: Կավանին, Լավեսին, Համշիկն ու Պանդևը նոր մակարդակի են բարձրացնում «Նապոլի»-ի խաղը»: