Շենգավիթը ցանկանում Է մարզական լավ համբավ ունենալ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Շենգավիթ վարչական շրջանը ցանկանում Է վերադարձնել նախկինում ունեցած շրջանի մարզական համբավը եւ այս առումով արդեն որոշ փոփոխություններ տեղի են ունեցել: Այս մասին «Արմենպրես»-ին ասաց Շենգավիթ վարչական շրջանի թաղապետարանի կրթության բաժնի տեսուչ Էդուարդ Միրաբյանը:

Նա նշեց, որ շրջանի տարածքում առ այսօր գործում են ճանաչված մարզական կառույցներ եւ մասնագետներ, սպորտի եւ ֆիզիկական կուլտուրայի հանդեպ բնակչության շրջանում մեջ աճում Է, Շենգավիթի թիմերը հաջողությամբ մասնակցում են ոչ միայն քաղաքային, այլ նաեւ հանրապետական մրցումներին՝ ՀՀ նախագահի հովանու ներքո անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք», քաղաքային առաջնություններ եւ այլն:Ի դեպ, օրինակ, հանդբոլի ոլորտում Շենգավիթի մարզիկները լայն ճանաչում են ստացել ամբողջ Հայաստանում, ակտիվ են շախմատի,ուշույի, սեղանի թենիսի, կարատեի եւ այս մարզաձեւերի ներկայացուցիչները:

Է.Միրաբյանը նշեց, որ Շենգավիթի թաղապետ Արմեն Սարգսյանի հովանու ներքո անց են կացվում ոչ միայն ավանդական մրցաշարերը, այլ նաեւ «Թաղապետի գավաթը» նորաստեղծ մրցումները:Թաղապետը անձամբ աջակցում Է վարչական շրջանի սպորտի զարգացմանը:

Նա նշեց, որ չնայած Շենգավիթում անցակցում են շախմատի, շաշկու, ռենձյու, թամա՝ հայկական շաշկու մրցումներ, ավանդական են դարձել նաեւ ֆուտբոլի, վոլեյբոլի, հանդբոլի, բասկետբոլի, ուժային մարզաձեւերի՝ ըմբշամարտի, ձյուդոյի, սամբոյի մրցումները, որոնց մասնակցում են մանկապարտեզների սաները, Շենգավիթի պատանիները մասնակցում են նախազորակոչային եւ զորակոչային տարիքի պատանիների հանրապետական մրցումներին:

Է.Միրաբյանը նշեց, որ այս տարվանից սկսվելու Է համագործակցությունը նաեւ շրջանի հաշմանդամների հետ, որոնք արդեն ցանկություն են հայտնել ընդգրկվել Շենգավիթի վարչական շրջանի մարզական կյանքին:

Հայերեն

ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումները

Թանկարժեք վիրահատություն, դեղորայք. առողջության ապահովագրությամբ ամենաշատ կատարված ծախսերը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

Առողջության համընդհանուր ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացրել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Հայաստանի ռազմական 2 բուհ դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից

Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP