Գրողները հորդորում են երեխաներին հեռու պահել սերիալների լեզուն ընդօրինակելուց

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ Հայաստանի ազգային գրադարանը փետրվարի 21-ին «Գրանիշ» գրական ակումբի հետ համատեղ կազմակերպել էր «Ինչպես ապրեցնել հայերենը համաշխարհայնացող աշխարհում» խորագրով միջոցառումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միջոցառումը նվիրված էր մայրենի լեզվի անաղարտությանը: «Լեզվի մաքրության պայքարը բոլորիս գործն է, եւ մենք պետք է այնպես անենք, որ երեխաները չընդօրինակեն սերիալների լեզուն: Հարկավոր է պահպանել մայրենին եւ այն դարձնել իրական հաղորդակցման միջոց, որպեսզի նոր ժամանակներում ու նոր միջոցներով այն շարունակի ապրել»,-ասաց «Գրանիշ» գրական ակումբի հիմնադիր Կարեն Անտաշյանը:

Գրող Վաչագան Սարգսյանն ավելացրեց, որ այժմ լեզվական աղանդավորություն է սկսվել, եւ այն գալիս է հումորային, սերիալային վատ լեզվի պատճառով: «Լեզվի պահպանության համար ստեղծվել է Լեզվի պետական տեսչությունը, ինչպես նաեւ Լեզվի մասին օրենք է ընդունվել, բայց այսօր նրանցից ոչ ոք չի կատարում իր դերը»,-նշեց գրողը` հավելելով, որ այժմ լեզմի մասին կա երկու տեսակետ` առաջինը, որ ամեն ինչ կարգին է եւ երկրորդը` լեզուն գնում է դեպի կործանում

Հայերեն

Ընտրակաշառք բաժանողները մեր քաղաքական դաշտում պետք է տեղ չունենան. Ավինյան

Երևանում մարդատար ավտոմեքենաների համար սահմանափակումներ կլինեն․ Ավինյան

ՄԹ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ և վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը

Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով

Տիգրան Ավինյանի ճեպազրույցը

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը

Երևանի ճանապարհներին եղանակային պայմաններով առաջացած խնդիրները 95 տոկոսով լուծված են․ Ավինյան

Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը

Հանրապետության բոլոր խոշոր ջրամբարներում լցվածության բարձր մակարդակ է արձանագրվել․ Խուդաթյան

Հորդառատ տեղումների արդյունքում Ապարանի ջրամբարը 100 տոկոսով լցվել է, Սևանա լճի մակարդակը՝ բարձրացել