Եվրոպա

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը

2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը

Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախկին փոխնախարար Դեն Ջարվիսը նշանակվել է պաշտպանության նախարար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Միացյալ Թագավորության կառավարության ղեկավարի գրասենյակը։ 53-ամյա քաղաքական գործիչը փոխարինել է Ջոն Հիլիին, որն ավելի վաղ հայտարարել էր իր հրաժարականի մասին։

«Թագավորը (Չարլզ III) գոհունակությամբ հաստատել է հետևյալ նշանակումը. Բրիտանական կայսրության շքանշանի ասպետ, խորհրդարանի անդամ Դեն Ջարվիսը պաշտպանության նախարարի պաշտոնում», - ասվում է կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Բրիտանական ԶԼՄ-ների տվյալներով՝ Ջարվիսի թեկնածությունը դիտարկվել է որպես առավել հավանականներից մեկն այն բանից հետո, երբ Հիլին վարչապետին տեղեկացրել է պաշտոնը թողնելու իր մտադրության մասին։

Ջարվիսը օդադեսանտային զորքերի նախկին սպա է։ Նա ավարտել է Սենդհերսթի Թագավորական ռազմական ակադեմիան, բանակում ծառայել է մինչև 2011 թ. և մայորի կոչումով անցել պահեստազոր։ 2011 թվականից Համայնքների պալատի պատգամավոր է, զբաղեցրել է ՆԳՆ-ի անվտանգության գծով նախարարի պաշտոնը, մտել Անվտանգության ազգային ռազմավարության համատեղ կոմիտե։

Պաշտպանության նախարար Ջոն Հիլին հունիսի 11-ին հայտնել էր, որ թողնում է պաշտոնը, քանի որ Ֆինանսների նախարարությունը պաշտպանական գերատեսչությանը բավարար ֆինանսավորում չի տրամադրել պաշտպանունակությունն ուժեղացնելու պարտավորությունները կատարելու համար։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում