Հայաստանի բռնցքամարտիկները դուրս կգան ռինգ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի միջազգային մրցաշարին, որը մեկնարկել է փետրվարի 21-ին` Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում, մասնակցում են նաեւ Հայաստանի 6 մարզիկներ:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:

Ռինգ, քաշային կարգերով, դուրս կգան 49 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը, 52 կգ Բարեգամ Հարությունյանը, 56 կգ Հովհաննես Բաչկովը, 60 կգ Վլադիմիր Սարուխանյանը, 81 կգ Արթուր Խաչատրյանը եւ գերծանր քաշային Սերգո Պողոսյանը:

Մասնակցելով միջազգային մրցումների` Հայաստանի բռնցքամարտիկները ՀՀ բռնցքամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ նախապատրաստվում են ապրիլին Թուրքիայում կայանալիք օլիմպիական վարկանշային մրցաշարին:

Ինչպես Աղամալյանը տեղեկացրել Էր «Արմենպրես»-ին, մարտին Հայաստանի բռնցքամարտիկներն այլ կազմով կմասնակցեն Ֆինլանդիայում կայանալիք միջազգային մրցաշարի:

Առ այսօր Հայաստանի միայն մեկ բռնցքամարտիկ՝ 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանն Է նվաճել 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգիր:

Հայերեն