Աշխարհ

Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն

1 րոպեի ընթերցում

Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն

Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը և Բրազիլիայի ղեկավար Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան մտահոգություն են հայտնել Կուբայում տիրող ծանր հումանիտար ճգնաժամի կապակցությամբ և հանդես են եկել ԱՄՆ-ի էմբարգոյի վերացման օգտին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Մեքսիկայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

«Երկու ղեկավարները վերահաստատել են իրենց դիրքորոշումը Կուբայի նկատմամբ էմբարգոյի վերացման անհրաժեշտության վերաբերյալ և մտահոգություն են հայտնել կարիբյան երկրում տիրող ծանր հումանիտար իրավիճակի կապակցությամբ», - նշվում է փաստաթղթում:

Մեքսիկայի արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ կողմերը քննարկել են լայն երկկողմ օրակարգ, այդ թվում՝ համագործակցությունն էներգետիկայի բնագավառում:

Բացի այդ, Մեքսիկան և Բրազիլիան համաձայնության են եկել  թարմացնել առևտրի ոլորտում երկկողմ իրավական բազան, վերահաստատել են իրենց հանձնառությունն այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներին և համատեղ աջակցություն են հայտնել Չիլիի նախկին նախագահ Միշել Բաչելետի թեկնածությանը ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարի պաշտոնում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում