1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարության և Լիտվայի Հանրապետության կառավարության միջեւ մշակույթի բնագավառում համագործակցության մասին Վիլնյուսումհամաձայնագիր է ստորագրվել : Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրինՀՀ մշակույթի նախարարությունից, համաձայնագրի նպատակն է զարգացնել համագործակցությունը երաժշտարվեստի, թատերարվեստի, կինոարվեստի, կերպարվեստի, գրադարանային և թանգարանային գործի, մշակութային ժառանգության պահպանության, կրկեսային արվեստի, արհեստագործության և այլ բնագավառներում, նպաստել կողմերի միջեւ մշակութային փոխանակումների, բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:
Համաձայնագրի հաստատումը բարենպաստ պայմաններ կստեղծի նաեւ մշակույթին առնչվող տեղեկատվության փոխանակման, միջազգային փառատոններին, մրցույթներին, համաժողովներին երկու երկրների արվեստագետների փոխադարձ մասնակցության համար: