Մշակույթ

Մշակութային համաձայնագիր Հայաստանի եւ Լիտվայի միջեւ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարության և Լիտվայի Հանրապետության կառավարության միջեւ մշակույթի բնագավառում համագործակցության մասին Վիլնյուսումհամաձայնագիր է ստորագրվել : Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրինՀՀ մշակույթի նախարարությունից, համաձայնագրի նպատակն է զարգացնել համագործակցությունը երաժշտարվեստի, թատերարվեստի, կինոարվեստի, կերպարվեստի, գրադարանային և թանգարանային գործի, մշակութային ժառանգության պահպանության, կրկեսային արվեստի, արհեստագործության և այլ բնա­գավառներում, նպաստել կողմերի միջեւ մշակութային փոխանակումների, բարեկամական հարաբերությունների հետագա զարգաց­մանն ու ամրապնդմանը:

Համաձայնագրի հաստատումը բարենպաստ պայմաններ կստեղծի նաեւ մշակույթին առնչվող տեղեկատվության փոխանակման, միջազգային փառատոններին, մրցույթներին, համաժողովներին երկու երկրների արվեստագետների փոխադարձ մասնակցության համար:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում