Չինաստանում բացվել է տխրության սրճարան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Հոնկոնգ քաղաքի արեւելյան հատվածում բացվել է տխրության սրճարան, որտեղ այցելուներն արտասվելով կարող են արտահայտել իրենց տխությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական akhbaar24.argaam.com -ը, սրճարան այցելելիս մեկ ժամվա համար հաճախորդը պետք է վճարի 6 դոլար: Սրճարանում տխուր հաճախորդներին մատուցվում են լավագույն ըմպելիքները, եւ հնչում է տխուր երաժշտություն:

Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ սրճարանը հաճախորդներին առաջարկում է նաեւ անձեռոցիկներ լացելու համար եւ անանուխի ձեթ ցավը թեթեւացնելու համար: Սրճարանը նաեւ առաջարկում է սոխ եւ կարմիր բիբար օգնելու նրանց, ովքեր չեն կարողանում արցունք թափել:

Սրճարանն արդեն հաջողություն է գրանցել` օրեցօր գրավելով ավելի շատ հաճախորդների ուշադրությունը:

Հայերեն