Թուրքիայի խորհրդարանի քուրդ պատգամավորները երկօրյա հացադուլ կհայտարարեն

3 րոպեի ընթերցում

ԱՆԿԱՐԱ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքայի խորհրդարանում 35 պատգամավորական աթոռներ զբաղեցնող միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) պատգամավորները եւ «Աշխատանքի, ժողովրդավարության եւ ազատության» խորհրդարանական բլոկը փետրվարի 20-ից երկօրյա հացադուլ կսկսեն: Պատգամավորներն այդ քայլին կդիմեն ի պաշտպանություն ձերբակալված քուրդ պատգամավոր Սելմա Իրմաքի, ով երեկվանից անժամկետ հացադուլ է հայտարարել բանտում` 6 այլ քաղբանտարկյալ կանանց հետ միասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով քրդական Firat լրատվական գործակալությունը, այդ մասին արած գրավոր հայտարարության մեջ ԽԺԿ համանախագահներ Գյուլթան Քըշանանքն ու Սալահեդդին Դեմիրթաշը նշել են. «Մենք պաշտպանում ենք Սելմա Իրմաքի եւ մյուս քաղբանտարկյալների հանդիսավոր դիմադրությունը, ովքեր անժամկետ հացադուլ են հայտարարել Դիարբեքիրի բանտում` ի նշան բողոքի թուրքական կառավարության անընդհատ քաղաքական սպանդի, Իմրալի բանտում քրդերի առաջնորդ Աբդուլլա Օաջալանի մեկուսացման, քրդերի դեմ ռազմական գործողությունների եւ քրդական խնդիրը հակամարտության վերածելու դեմ»:

Հայտարարության մեջ նշվում է, որ Իրմաքի, մյուս քաղբանտարկյալների եւ պատգամավորների դիմադրությունը կօժանդակի քրդական խնդրի լուծման շուրջ երկխոսության գործընթացի, բանակցությունների, լուծումների եւ ժողովրդավարության գործարկմանը Թուրքիայում:

Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ ԽԺԿ բլոկը եւ պատգամավորները փետրվարի 20-ի երկօրյա հացադուլը կանցկացնեն կուսակցության Անկարայի կենտրոնական գրասենյակում:

Թուրքիայի անվտանգության մարմինները Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) քաղաքային թեւ համարվող Քրդստանի հասարակությունների միության (KCK) դեմ պայքարի շրջանակում վերջին երկու օրերի ընթացքում Թուրքիայի քրդաբնակ քաղաքներում եւ գյուղերում 430-ից ավելի մարդիկ են ձերբակալել:

Վերջին երկու տարում KCK դեմ գործի շրջանակում Թուրքիայում 3500-ից ավելի քաղաքացիներ են ձերբակալվել` այդ թվում «Բելգե» հրատարակչության սեփականատեր Ռագըփ Զարաքոլուն, ով Հայոց ցեղասպանութունը ճանաչած թուրք մտավորականներից է:

Հայերեն

Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ միասնական տաղավարով մասնակցում է «Bar Convent Berlin» ցուցահանդեսին

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքն անհրաժեշտ է համաշխարհային շուկային

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ է նշանակվել Էդվարդ Կարապետյանը

Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ

Գյումրիի Հաղթանակ զբոսայգում 12 ծառ է հատվել․ վնասը գնահատվել է 630 հազար դրամ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

Հայաստանը և Կիպրոսը կխորացնեն միջխորհրդարանական համագործակցությունը. քննարկվել են նաև վիզաների ազատականացման հեռանկարները