ԱՄԷ-ում տուրիստների թիվը կhասնի ինը միլիոնի

1 րոպեի ընթերցում

ԱԲՈՒ ԴԱԲԻ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրություններն ակնկալում է, որ այս տարի տուրիստների թիվը կհասնի 9 միլիոնի` համաձայն Business Monitor International ընկերության տվյալների:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական albayan.ae –ը, ընկերության կանխատեսումների համաձայն` 2011 թ-ի համեմատությամբ` 2012 թ-ին տուրիստների թիվը կավելանա 9 տոկոսով` կազմելով 8,2-9 միլիոն:

Տեղեկությունների համաձայն ` այս տարի ԱՄԷ-ի նկատմամբ հետաքրքրությունն ավելի է մեծացել:

Միացյալ Էմիրություններում զբոսաշրջիկների թիվը աճել է նաեւ Հյուսիսային Աֆրիկայում եւ Եգիպտոսում տիրող անկայուն վիճակի շնորհիվ: 2011 թ-ին Աբու Դաբիում գրանցվել է զբոսաշրջիկների ռեկորդային թիվ: Ավելի քան 2,1 միլիոն մարդ դարձել են մայրաքաղաք Աբու Դաբիի հյուրանոցների հաճախորդներ:

Հայերեն