1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Միլան»-ը հյուընկալեց անգլիական «զինագործներին»:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, իտալական ակումբին հաջողվեց չորս անպատասխան գնդակ ուղարկել «Արսենալ»-ի դարպասը: «Ռոսոներներ»-ից առաջինը խաղի հաշիվը բացեց Բոատենգը: Այս խաղում դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի Ռոբինյուն, ով «Արսենալ»-ի դարպասը գրավեց 38-րդ եւ 49-րդ րոպեներին: Հանդիպման վերջակետը դրեց Իբրահիմովիչը` անվրեպ իրականացնելով 11 մետրանոց հարվածը:
Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 6-ին: