«Շիրակ»-ի նպատակը ՀՀ գավաթի խաղարկությունում հաղթելն է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի «Շիրակ»-ը տրամադրված է հաղթել Հայաստանի գավաթի խաղարկությունում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` «Շիրակ»-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում թիմի կիսապաշտպան Արմեն Տիգրանյանը նշել է, որ նմանատիպ խնդիր իրենք ունեցել են նաեւ նախորդ մրցաշրջանում եւ շատ մոտ էին դրան: «Մի քանի պատճառներ կային, որ չստացվեց: Այժմ մեր առջեւ կրկին դրված է այդպիսի խնդիր եւ բացի գավաթից, առաջնությունում պետք է տեղ գրավենք առաջին եռյակում: Եվ քանի որ վերջերս պարզ դարձավ, որ Հայաստանի գավաթի եզրափակիչն անցկացվելու է Գյումրիում, ապա մենք ուղղակի պարտավոր ենք առավելության հասնել «Միկա»-ի հանդեպ կիսաեզրափակիչում, իսկ արդեն եզրափակիչում, ինչպես ասում են, տանը պատերն էլ են օգնում»,- ասել է Տիգրանյանը:

Անդրադառնալով նոր մրցաշրջանի նախապատրաստությանը` նա նշել է, որ թիմն արդեն 5 օր է գտնվում է Անթալիայում եւ ամեն ինչ ընթանում է բնականոն հունով: «Արդեն իսկ անցկացրել ենք մեկ ստուգողական հանդիպում, եւ դեռ երեք հանդիպում էլ անցկացնելու ենք: Ընդհանուր առմամբ ամեն ինչ նորմալ է: Կան, իհարկե, մի քանի բացեր, սակայն այս ուսումնամարզական հավաքի ժամանակ կփորձենք լրացնել այդ ամենը: Բոլորը շատ մարտական են տրամադրված, մարզումներին մասնակցում են մեծ եռանդով»,- ընդգծել է Տիգրանյյանը:

Հայերեն

ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումները

Թանկարժեք վիրահատություն, դեղորայք. առողջության ապահովագրությամբ ամենաշատ կատարված ծախսերը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

Առողջության համընդհանուր ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացրել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Հայաստանի ռազմական 2 բուհ դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից

Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP