Հայաստանի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացնում Ֆուտբոլի ակադեմիայում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ֆուտբոլի ֆեդերացիայից, հավաքի շրջանակներում ազգային ընտրանին երկու ընկերական հանդիպում կանցկացնի: Փետրվարի 16-ին, ժամը 13:00-ին Ռոման Սիմոնյանի սաները ուժերը կչափեն «Միկա-2»-ի, իսկ փետրվարի 18-ին, ժամը 12:00-ին` «Փյունիկ-2»-ի հետ: