Հայաստանի ազգային հավաքականը ռեկորդային կերպով բարելավում է դիրքերը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը բարձրացել է ռեկորդային հորիզոնականները:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, ազգային հավաքականը զբաղեցրել է 41-րդ տեղը` 639 միավորով: Սա հայկական ֆուտբոլի համար ռեկորդային ցուցանիշ է: Հունվարին հրապարկված ցուցակի համաձայն` Հայաստանը 44-րդն էր:

Վարկանշային աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը, երկրորդ տեղում է Գերմանիայի, իսկ երրորդ հորիզոնականում Նիդերլանդների հավաքականները:

Հայերեն Русский