Երջանկությունը իրականացված երազանքն է.Զորի Բալայանը պատմել է Չիլիում «Հայաստանի» ստեղծման պատմությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ ԵՎ ՖՈՏՈՇԱՐՔ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չիլիի տարածքի ամենահարավային կետում' Պուերտո Վիլյամս բնակավայրում, մեծ հանդիսավորությամբ բացվել է «Հայաստան» անվանումը կրող հրապարակ եւ զետեղվել է Հայաստանից բերված խաչքար: 2500 բնակչությամբ Պուերտո Վիլյամսին հայկական խաչքար նվիրելու գաղափարը հանրաճանաչ արգենտինահայ գործարար, «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության նախագահ Էդուարդո Էռնեկյանինն է: Վերջինս Արգենտինայում եւ համատեղության կարգով Չիլիում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանի ու Չիլիում ՀՀ պատվավոր հյուպատոս Էդուարդո Ռոդրիգես Գուառաչիի ուղեկցությամբ Պուերտո Վիլյամս է ժամանել հատուկ այդ միջոցառմանը մասնակցելու համար:

Այնուհետեւ նրանք' փոխծովակալ Ումբերտո Ռամիրես Նավառոյի ուղեկցությամբ, ուղղաթիռով մեկնել են Պուերտո Վիլյամսից 75 մղոն հեռավորությամբ գտնվող, Հրո երկիր արշիպելագի ամենահարավային կղզի' Հորն հրվանդանը, ուր միանում են Ատլանտյան եւ Խաղաղ օվկիանոսների ջրերը:

Դեռեւս 2011 թվականի փետրվարին շուրջերկրյա նավարկության ընթացքում Հորն հրվանդան էր այցելել «Արմենիա» առագաստանավը Սբ Մեսրոպ Մաշտոցի անվան գիտարշավի շրջանակներում: Առագաստանավի անձնակազմը հրվանդանի վրա գտնվող մատուռին հայկական խաչ էր նվիրել: Զորի Բալայանի խնդրանքով Էդուարդո Էռնեկյանը, ՀՀ դեսպանն ու պատվավոր հյուպատոսը խաչի կողքին զետեղել են մի հուշատախտակ, որի վրա հինգ լեզուներով' հայերեն, իսպաներեն, անգլերեն, ռուսերեն, եւ եբրայերեն, գրված է. «Մեր մոլորակի անմեղ զոհերի պայծառ հիշատակին է նվիրված այս հայկական խաչը: Այն Հորն հրվանդան հասցրեց «Արմենիա» առագաստանավի անձնակազմը 2011 թվականի հունվարի 8-ին»:

Հրվանդանի տարածքում գտնվում է ամենաբարդ կետը, որտեղ միշտ սարսափելի փոթորիկներ են, որոնք շատ նավերի եւ ծովայինների խորտակման պատճառ են դառնում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Զորի Բալայանը նշեց, որ հենց այդ զոհերի հիշատակի հավերժացմանն է նվիրված խաչը: «Մեկ տարի առաջ «Արմենիա» առագաստանավի անձնակազմը բացահայտել է գեղեցիկ եւ հարմարավետ այս վայրը, որտեղ կանգնեցված է եղել սյուն' ուղենիշ-ցուցանակներով: Դրանցում նշված են այն պետությունների անունները եւ դրանց հեռավորությունները, որտեղից այցելուներ են եղել»,- ասաց Բալայանը: Նա տեղեկացրեց, որ իրենք էլ քաղաքային իշխանությունների մոտ պատվիրել էին «Երեւան եւ Ստեփանակերտ' 15 հազար 745 կմ» մակագրությամբ ցուցանակ: Հենց այդ տարածքն էլ ստացել է հրաշալի անվանում' Հայաստանի հրապարակ:

Անձնակազմի ճամփորդության մանրամասները ծնունդ են տվել Զորի Բալայանի նոր գրքին, որ դեռ անավարտ է: «Երկար սպասված այս ճամփորդությունից հետո մենք հանգիստ եւ երջանիկ ենք: Խոստովանում եմ' հաճախ եմ համոզվել, որ երջանկությունը' իրականացված երազանքն է»,- նշեց Բալայանը:

Տարեկան Հորն հրվանդան են այցելում մոտ 5 հազար զբոսաշրջիկներ, որոնց հետաքրքրության հիմնական վայրերն են հրվանդանի վրա գտնվող փարոսը, մատուռը եւ ալբատրոսի արձանը:

Հայերեն

Իրանը հրապարակել է ԱՄՆ-ի հետ կարգավորման՝ 14 կետից բաղկացած հուշագիրը

Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP

Կրկին փաստում եմ, ՀՀ-ում տեղի են ունեցել ազատ արդար ընտրություններ. Արփինե Սարգսյան

ԿԸՀ-ն կոչ է անում սպասել քվեարկության արդյունքների վերջնական ամփոփմանը

12-ամյա աշակերտին թմրանյութ տալու դեպքը մեր ուշադրության կենտրոնում է․ ՆԳ նախարար

Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել

«Ուժեղ Հայաստան»-ը խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում ներկայացրեց ԿԸՀ

Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»

Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ սկսելու մասին՝ պաշտպանելու ԲՀԿ-ի ստացած քվեները