1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում «Բայեր Լեւերկուզեն»-ը հյուրընկալեց «Բարսելոնա»-ին:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կատալոնացիները հաղթանակով ավարտեցին հանդիպումը գերմանացիների նկատմամբ: Խաղի հաշիվը բացեց Սանչեսը` առաջին խաղակեսի ավարտից րոպեներ առաջ (41`): Լեւերկուզենցիներին հաջողվեց հաշվի հավասարությունը վերականգնել երկրորդ կեսում. գոլի հեղինակ դարձավ Կադլեցը (55`): «Բարսելոնա»-ից երեք րոպե պահանջվեց հաշվի մեջ կրկին առաջ անցնելու. «Բայեր»-ի դարպասը գրավեց կրկին Սանչեսը: Խաղավարտից րոպեներ առաջ գոլ խփեց նաեւ Մեսսին` 88 րոպե:
Կատալոնացիները հաղթեցին 3-1 հաշվով: Պատասխան հանդիպումը «Նոու Կամպ»-ում կկայանա մարտի 7-ին: