Բաղըշի հերթական փարիսեցիությունները

2 րոպեի ընթերցում

ԱՆԿԱՐԱ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի` Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը հերթական անգամ հանդես է եկել փոքրամասնությունների նկատմամբ Թուրքիայում տարվող խտրական քաղաքականությունը քողարկող հայտարարություններով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով CNNTurk հեռուստաալիքը, Թուրքիայի քաղաքացի տարբեր կրոնական խմբերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Բաղըշն ասել է, թե անցյալում տեղի ունեցած ցավալի իրադարձությունները չեն մոռանալու:

«Թուրքիայի պատմության ընթացքում ցավալի իրադարձությունների են բախվել երկրի բոլոր հատվածները: Հրանտ Դինքի սպանությունը մեր բոլորի ընդհանուր ցավն է: Վարչապետ Էրդողանի` նվազագույնը երեք երեխա ունենալու մասին հորդորը վերաբերվում է Թուրքիայի բոլոր քաղաքացիներին, այդ թվում նաեւ կրոնական փոքրամասնություններին», -ասել է նա:

Հանդիպմանը մասնակից կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների այն դժգոհությանը, որ իրենց զավակները չեն կարողանում պետական պաշտոնյաներ դառնալ, Բաղըշն ասել է. «Ազգությամբ հայ Լեո Հալեպլին Եվրամիության հարցերով մասնագիտական քննությունները հաղթահարեց, սակայն, նա Թուրքիայի ԱԳՆ-ում աշխատանքի չընդունվեց` այն ժամանակ այդտեղ տիրող մտածելակերպի պատճառով: Այժմ այդ պատերն ու նախկին խոչընդոտները վերացված են: Պետական աշխատանքի անցնելու համար կարող են դիմել բոլորը»: Բաղըշի այս փարիսեցիական պատասխանը կասկածանքով է ընդունվել հանդիպման մասնակիցների կողմից:

Թուրքիա վերադառնալ ցանկացող ոչ մահմեդականներին քաղաքացիություն տալու հարցին ի պատասխան Բաղըշն ասել է, թե նման մարդկանց համար թուրքական պատկան կառույցները «հեշտացված գործառույթներ են իրագործում»` չպարզաբանելով, թե ինչ պետք է հասկանալ «հեշտացված գործառույթների» տակ:

Հայերեն

Մեր եվրոպական ձգտումները ստացել են իրավական և քաղաքական ձևակերպում. Միրզոյանի ելույթը «ԵՄ Արևելյան գործընկերության վերաիմաստավորումը» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Հայաստանում քննարկվել են հոգեկան առողջության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության և ծառայությունների հասանելիության հարցերը

Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ միասնական տաղավարով մասնակցում է «Bar Convent Berlin» ցուցահանդեսին

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքն անհրաժեշտ է համաշխարհային շուկային

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ է նշանակվել Էդվարդ Կարապետյանը

Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ

Գյումրիի Հաղթանակ զբոսայգում 12 ծառ է հատվել․ վնասը գնահատվել է 630 հազար դրամ