1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանը հավաքի է մեկնելու «Փյունիկ»-ի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Փյունիկ» ակումբից, «Սպարտակ-Նալչիկ»-ում ուսումնամարզական հավաքին մասնակցելուց հետո Մալաքյանը վերադարձել է: Փետրվարի 16-ին «Փյունիկ»-ը մեկնում է Կիպրոս: Ֆուտբոլիստների թվում է նաեւ Մալաքյանը:
Ազգային հավաքականի անդամը ռուսական ակումբում փորձաշրջան էր անցնում փետրվարի սկզբին եւ հասցրել էր դառնալ նաեւ գոլի հեղինակ ուզբեկական «Նասաֆի»-ի հետ խաղի ժամանակ: