Հորդանանցիները վիճում են` նշել, թե չնշել սիրահարների տոնը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի եւս Հորդանանում շարունակում են վիճել` նշել, թե չնշել Սուրբ Վալենտինի օրը:

Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով jordantimes.com–ը, մուսուլմանական որոշ երկրներում քննադատում են այս տոնը` համարելով այն իսլամական արժեքներին հակասող տոն:

Չնայած դրան` Հորդանանում որոշ մարդիկ նշում են սիրահարների տոնը, մյուսները` քննադատում:

Հիմնականում հորդանանցիները չեն նշում Սուրբ Վալենտինի տոնը, քանի որ այն չի համարվում իսլամական տոն: Սակայն որոշ մարդիկ պարզապես չեն նշում տոնը` ելնելով ֆինանսական վիճակից:

Հայերեն