1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսում է մարզչական արտոնագրի դասընթացը:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ֆեդերացիայից, դասընթացին մասնակցում է 17 մարզիչ, որոնք ներկայացնում են Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության բոլոր թիմերը, ինչպես նաև` Ֆուտբոլի ակադեմիայի մարզադպրոցը: Մասնակիցների թվում է նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սուրեն Բարսեղյանը:
Դասընթացը վարում են ՀՖՖ հրահանգիչներ Ալբերտ Սաֆարյանը, Արմեն Սանամյանը, Աշոտ Ավետիսյանը, Սուրեն Չախալյանը, ինչպես նաև ՀՖՖ տեխնիկական տնօրեն, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Նախատեսվում է նաև օտարերկրյա մասնագետների մասնակցությունը դասընթացին, որը կտևի մինչև նոյեմբեր: