Կանանց ազգային հավաքականը մեկնեց Պորտուգալիա

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, կանանց հավաքականը փետրվարի 13-ին մեկնել է Պորտուգալիա, մասնակցելու առաջնության ընտրական փուլին: Փետրվարի 15 -ին կանայքկհանդիպեն Պորտուգալիայի հավաքականի հետ: Հանդիպումը կկայանա Կարտասո քաղաքի «Մունիցիպալ» մարզադաշտում:Այս հանդիպումը վեցերորրդն է Հայաստանի կանանց ազգային հավաքականի համար այս մրցափուլում:

Հայերեն