Սերժ Սարգսյանն ընդունել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրային

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրային: Այդ մասին«Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից:

Զրուցակիցները բարձր են գնահատել գործընկերության բոլոր բնագավառներում ՆԱՏՕ-ի հետ մեր երկրի հարաբերություններն ու խորացող համագործակցությունը:

Սերժ Սարգսյանը 2011 թվականը Դաշինքի հետ համագործակցության զարգացման տեսանկյունից բավականին արդյունավետ է համարել, ընդգծելով, որ շարունակվել են ակտիվ քաղաքական շփումները, Հայաստանը մեծացրել է իր մասնակցությունն Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցության ուժերին, հաստատվել է 2011-2013թթ. Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը:

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին և ի դեմս նրա՝ ՀՀ զինված ուժերին ու ամբողջ հայ ժողովրդին՝ Աֆղանստանում հայ զինվորների բարձր մակարդակով ծառայության համար, որով, ըստ նրա, հայ ժողովուրդը միանգամայն կարող է հպարտանալ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև տարածաշրջանի անվտանգության մարտահրավերներին, ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին:

Հայերեն English Русский

Հայկական թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումն ԱՄԷ մեկնարկել է շաբաթական մինչև 40 տոննա ծավալով

ՆԳՆ-ն պարզաբանել է Նարեկ Նալբանդյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութը

ՀՀ ԱԳՄԱ նախարարը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստանի եվրոպական ինտեգրման օրակարգը

Հայաստանն ու Լատվիան կընդլայնեն համագործակցությունն արհեստական բանականության և կիբեռանվտանգության ոլորտներում

Բացահայտվել են Հոբարձիում տեղի ունեցած փոխհրաձգության հանգամանքները․ կանխվել է նաև վրեժխնդրության փորձ

Օսեյանն ու իր ամբողջ մարզչական շտաբը հեռացել են «Փյունիկ»-ից

Ֆրանսիան հայտնել է Պետդումայի ընտրություններից հետո բանակցելու Ռուսաստանի պատրաստակամության մասին

Հայաստանը և ֆրանսիական CEA-Leti-ն քննարկել են համագործակցությունը միկրոէլեկտրոնիկայի և կիսահաղորդիչների ոլորտներում

Թերլիցքավորման պատճառով կասեցվել է «Արմ Պետրոլ»-ի լցակայանի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը

Գարեգին Բ-ի և ևս վեց եպիսկոպոսների գործը կքննվի Արմավիրի մարզի դատարանում