«Շախտյոր»-ը մարզվում է Լուչեսկուի գլխավորությամբ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինական «Շախտյորե-ի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն միացել է թիմին Թուրքիայում ընթացող ուսումնամարզական հավաքի ժամանակ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով http://shakhtar.com –ը, ակումբն իր հերթական հավաքին է մեկնել Թուրքիա, որտեղ միացել է Մխիթարյանի թիմակիցներին:

«Սկսում ենք կրկին հաղթել, այդ իսկ պատճառով ես վերադարձել եմ այստեղ: Մեզ բոլորին հարկավոր լավ նախապատրաստվել: Մարզումների առաջի երկու շրջանը այդքան էլ կարեվոր չէր, հիմա է ամենակարեւոր փուլը»,- ասել է Լուչեսկուն:

«Շախտյոր»-ի մարզիչը ավտովթարի էր ենթարկվել եւ տեղափոխվել հիվանդանոց:

Հայերեն