«Լա լիգա»-ի անակնկալները. Տեսանյութ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվեց ֆուտբոլի Իսպանիային առաջնության 23-րդ տուրը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Teriikon.com-ը, այս տուրում անսպասելի կերպով «Բարսելոնա»-ն զիջեց «Օսասունա»-ին (2-3) :«Ռեալ»-ին հաջողվեց առավելության հասնել «Լեւանտ»-ի նկատմամբ` 4-2: Զրոյական ոչ-ոքի ավարտվեց «Ռասինգ»-«Ատլետիկո Մադրիդ» հանդիպումը:«Բետիս»-ը սեփական հարկի տակ հաղթեց «Ատլետիկ»-ին` 2-1: «Սարագոսա»-ին հաջողվեց, հյուրընկալվելով «Էսպանիոլ»-ին, երկու անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: Նույն հաշվով ավարտվեց «Ռոյա Բալեկան»-«Խետաֆե» հանդիպումը, սակայն այս անգամ տան տերերը առավելության հասան: 3-1 հաշվով ավարտվեց հակամարտությունը «Մալագա»-ի եւ «Մալյուրկա»-ի միջեւ: Խոշոր հաշիվ գրանցվեց «Վալենսիա»-«Սպորտիկ» խաղում, որտեղ չղջիկները չորս անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը: «Վիլիառեալ»-ն էլ իր հեթին սեփական հարկի տակ հաղթեց «Գրանադա»-ին` 3-1:

Տուրի մեկ հանդիպում տեղի կունենա փետրվարի 13-ին:

Հայերեն