1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի անդամ Մարկոս Պիզելին «Կաբան»-ի կազմումընկերական հանդիպման ժամանակ անվրեպ է իրացրել 11 մետրանոց հարվածը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ակումբի պաշտոնական կայքը, Կրասնոդարը ներկայացնող «Կաբան»-ը թուրքական հավաքի շրջանակներում ուժերն է չափել բուլղարական «Լիտեքս»-ի հետ: Պիզելին խաղադաշտ է մտել միայն երկրորդ խաղակեսում, սակայն կարողացել է գոլային փոխանցման եւ գոլի հեղինակ դառնալ: Առաջինը` կիսապաշտպանը անվրեպ է իրացրել 52-րդ րոպեին նշանակված 11մետրանոց հարվածը: Իսկ խաղավարտին մոտ Անտոն Սեկրետին հաջողվել է երրորդ գնդակն ուղարկել մրցակցի դարպասը Պիզելու փոխանցումից հետո:«Կուբան»-ը հաղթել է 3:1 հաշվով:
Կիսապաշտպանն ասել է, որ դժվար չէր«Լիտեքս»-ին հաղթելը: «Մենք լավ էինք տրամադրված եւ ուզում էինք հաջող խաղալ»,-ասել է նա: