Ամուսնացած պաշտոնյաների աշխատավարձը փոխանցվելու է նրանց կանանց բանկային հաշվի վրա

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայի իշխանությունները հայտարարել են, որ ամուսնացած պետական պաշտոնյաների աշխատավարձն այսուհետ փոխանցվելու է նրանց կանանց բանկային հաշվի վրա:

Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով newsfiber.com -ը, այս ձեւով իշխանությունները կփորձեն տղամարդկանց հետ պահել արտաամուսնական կապերից:

Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ կանայք մշտապես դժգոհել են իրենց ամուսիններից, որոնք թաքցրել են աշխատավարձի չափը: Նրանք կասկածել են, որ ամուսինների աշխատավարձը ծախսվել է այլ կանանց վրա:

Նորարարությունը չի տարածվելու կին պաշտոնյաների վրա:

Հայերեն