1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի «Դինամո»-ն երկրորդ հանդիպումն անցկացրեց ուսումնամարզական հավաքի շրջանակներում:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ակումբի պաշտոնական կայքը, այս խաղում թիմի մեկնարկային կազմում էր Ռոման Բերեզովսկին: Փետրվարի 9-ին կայացած խաղում դինամոյականները հինգ գնդակ ուղարկեցին իսպանական «Սան ֆերնանդո»-ի դարպասը` սեփականն ընդունելով միայն մեկը: Իսպանացիներին հաջողվեց «Դինամո»-ի դարպասը գրավել, երբ Բերեզովսկին փոխարինվեց:
«Դինամո»-ն իր հաջորդ խաղը կացնկացնի փետրվարի 12-ին: