1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ֆուտբոլային մրցաշրջանի մեկնարկից առաջ նախապատրաստական փուլ է ոչ միայն բարձարգույն, այլ նաև առաջին խմբի մասնակից թիմերի համար:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ակումբի մամլո ծառայությունից,«Բանանց-2»-ը փետրվարի 10-ինսեփական մարզաբազայում մրցեց նորաստեղծ «Ալաշկերտ» թիմի հետ:
Ռոման Սիմոնյանի սաները վստահանցկացրեցին ամբողջ հանդիպումը, և գրանցվեց 2:1 հաշիվը` հօգուտ «Բանանց-2»-ի: Թիմի կազմում խաղի հաշիվը բացեց Սիփան Դավթյանը, իսկ երբ Արամ Հակոբյանը վերականգնեց հաշվի հավասարությունը, «Բանանց-2»-ի գրոհներից մեկը եզրափակեց Նարեկ Ամիրյանը: «Բանանց-2»-ն արդեն երկրորդ ստուգողական հանդիպումն է անցկացնում նախապատրաստական փուլում: