Առաջին հավաքը անհաջող եղավ «Բանանց»-ի համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բանանցն» անցկացրեց իր առաջին ուսումնավարզական հավաքը:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ակումբի մամլո ծառայությունից,«Բանանցի» ֆուտբոլիստները ավարտեցին նախապատրաստական այս փուլը: Չորորդ մրցանակակիրները ստուգողական խաղ անցկացրեցին «Միկա»-ի հետ: Ինչպես և նախորդ խաղերում թիմի կազմում երկու խաղակեսերի ընթացքում խաղադաշտ դուրս եկան բոլոր այն ֆուտբոլիստները, ովքեր մասնակցում էին հավաքին: Խաղն ավարտվեց «Միկա»-ի հաղթանակով` 1:0 հաշվով: Խաղի վերջին րոպեներին «Բանանց»-ի պաշտպանների սխալից օգտվելով Էդգար Մկրտչյանը հաղթանակ բերեց Աշտարակը ներկայացնող թիմին:

Հայերեն