«Ռեալ»-ը հետաքրքրված է Վան Պերսիով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ում շարունակում են փնտրել նոր հարձակվողներ` Գոնսալո Իգուաինի հնարավոր հեռացումից հետո թիմը ուժեղացնելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով championat.com–ը, ներկայումս թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է, որ ակումբը ձեռք բերի Լոնդոնի «Արսենալ»-ի հոլանդացի հարձակվող Ռոբին Վան Պերսիին: Այս տարի հոլանդացին բարձր արդյունավետություն է ցուցաբերում և գլխավորում է Պրեմիեր Լիգայի ռմբարկուների ցուցակը 22 գոլով: Նրա պայմանագրի ժամկետը «Արսենալ»-ի հետ լրանում է 2013 թ-ին, իսկ ֆուտբոլիստը չի պատրաստվում երկարաձգել այն:Հիշեցնենք որ, Վան Պերսին «Արսենալ» է տեղափոխվել 2004 թ-ին «Ֆեյենորդ»-ից և ընդհանուր առմամբ զինակիրների կազմում անցկացրել է 180 հանդիպում և դարձել է 88 գոլի հեղինակ:

Հայերեն