Հայաստանի հավաքականը կմասնակցի «Ղազախստանի նախագահի գավաթ» ֆուտբոլային մրցաշարին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մինչեւ 17 տարեկանների ֆուտբոլի ազգային հավաքականը կմասնակցի միջազգային մրցաշարի:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, ապրիլի 27-ից մայիսի 3-ը Ալմա Աթայում «Ղազախստանի նախագահի գավաթ» մրցաշարին կմասնակցի նաեւ Հայաստանի մինչեւ 17 տարեկանների թիմը:Ութ թիմ բաժավել են երկու խմբի: Հայաստանի ընտրանին ընդգրկվել է A խմբում, որտեղ կմրցի Ղազախստանի, Հունգարիայի և Թուրքմենստանի թիմերի հետ: B խմբում պայքարը կընթանա Չինաստանի, Ադրբեջանի, Իրանի և Վրաստանի հավաքականների միջև: Խմբային մրցաշարի ավարտից հետո, թիմերը կխաղարկեն 1-ից 8-րդ տեղերը:
Ապրիլի 28-ին Հայաստանի հավաքականի առաջին մրցակիցը լինելու է Հունգարիայի հավաքականը:
Անցյալ տարի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների ազգային հավաքականը մասնակցել է այս մրցաշարին` գրավելով 7-րդ տեղը: