1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄՆԵՊՐԵՍ: Իսպանիայի ազգային հավաքականի եւ «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Խավի Հերնանդեսը մեկնաբանել է «Վալենսիա»-ի հետ խաղը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելովTerrikon.com-ը, իսպանացին հայտնել է, որ ակումբը մարտական է տրամադրված:
«Մենք ուրախ ենք, որ կարող ենք խաղալ եզրափակչում: Մենք դեռ ոչինչ չենք կորցրել այս խաղաշրջանում: Ամեն ինչ հեշտ չի լինի, բայց մենք կճգտնենք հաղթելու խաղաշրջանի երեք տիտղոսները: Մենք ունենք այդ ամենի համար ամեն ինչ»,-ասել է Խավին: