1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի անդամ Մարկոս Պիզելին մասնակցել է «Կուբան»-ի ընկերական հանդիպմանը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելովFckuban.ru-ը, Թուրքիայում ընթացող հավաքի շրջանակներում «Կուբան»-ը ֆուտբոլային խաղ է անցկացրել «Դեր Էտո» ակումբի հետ: «Դեղնականարները» հաղթել են 3-1 հաշվով: Հունգարական ակումբի հետ խաղին մասնակցել է նաեւ Մարկոս Պիզելին, սակայն միայն առաջին խաղակեսին:
«Կուբան»-ի հաջորդ մրցակիցը բուլղարական «Լեւսկի»-ն է: Խաղը կկայանա փետրվարի 11-ին: