Մովսիսյանը չօգնեց «Կրասնոդար»-ին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական Կրասնոդարը ներկայացնող համանուն թիմը ընկերական հանդիպում անցկացրեց «Լեւսկի»-ի հետ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Կրասնոդար»-ի պաշտոնական կայքը, Թուրքիայում ընթացքող ուսումնամարզական հավաքի շրջանակներում «կանաչասեւերը» չկարողացան առավելության հասնել բուլղարական«Լեւսկի»-ի նկատմամբ:

Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Յուրա Մովսիսյանը խաղադաշտ էր դուրս եկել երկրորդ խաղակեսում, այն ժամանակ երբ «Կրասնոդար»-ը զիջում էր մրցակցին:

Հայերեն