«Բարսելոնա»-ն եզրափակչում է. Տեսանյութ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչում իրենց ուժերը չափեցին «Բարսելոնա»-ն եւ «Վալենսիա»-ն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` կատալոնացիներին հաջողվեց առավելության հասնել «չղջիկների» նկատմամբ` 2-0: Կիսաեզրափակչի առաջին հանդիպումը «Վալենսիա»-ի ու «Բարսելոնա»-ի միջեւ ավարտվել էր 1-1 հաշվով:

«Նոու Կամպ»-ում կայացած խաղում կատալունացիներից գոլերի հեղինակ են դարձել Ֆաբրեգասը` 16-րդ րոպեին եւ Խավին` խաղավարտից 9 րոպե առաջ:

Հայերեն