Հայ ֆուտբոլիստները չկարողացան օգնել «Մետալուրգ»-ին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինական «Մետալուրգ»-ն ընկերական հանդիպում է անցկացրեց չեխական «Մլադա Բոլեսլավ»-ի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, թուրքական Բելեկ քաղաքում ընթացքող ուսումնամարզական հավաքի շրջանակներում «Մետալուրգ»-ը պարտվեց«Մլադա Բոլեսլավ»-ին: Խաղն ավարտվեց 3-1 հօգուտ չեխերի: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Կառլեն Մկրտչյանը եւ Գեւորգ Ղազարյանը մասնակցեցին հանդիպման միայն երկրորդ խաղակեսին:

«Մետալուրգ»-ն իր հաջորդ հանդիպոմը կացնկացնի փետրվարի 10-ին:

Հայերեն