Ֆուտբոլի համաչափ զարգացումը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջնահերթություններից է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն անդրադարձել է Գյումիրում Հայաստանի ֆուտբոլի գավաթի եզրափակիչն անցկացնելուն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ֆեդերացիայից, Գյումրու քաղաքային մարզադաշտը պետք է վերաբացվի Գավաթի եզրափակչի օրը` ապրիլի 29-ին: Բացման արարողությանը կհաջորդի ֆուտբոլային հանդիպումը: Այս մասին փետրվարի 7-ին պարզաբանումներ է տվել Հայրապետյանը:
«Որոշումն աննախադեպ չէ: Ֆուտբոլի համաչափ զարգացումը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջնահերթություններից է: Ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացումը, ֆուտբոլային մթնոլորտը նաեւ մարզեր տեղափոխելը ֆուտբոլի զարգացման ուղղություններից մեկն է: Այս մեխանիզմը վաղուց կիրառվում է Եվրոպական երկրներում: Նույնիսկ ազգային հավաքականների հանդիպումներն են անցկացվում ոչ մայրաքաղաքներում: Գավաթի խաղարկությունն այս անգամ անցկացնելով Գյումրիում եւ հանդիսավորապես բացելով վերակառուցված «Քաղաքային» մարզադաշտը` մենք մեծ ֆուտբոլային տոն ենք պարգեւելու մեր երկրպագուներին: Բազմիցս ու տարբեր առիթներով ասել եմ, որ ամեն ինչ անելու եմ Գյումրիում ֆուտբոլի զարգացման համար»,- ասել է ՀՖՖ նախագան: