Մովսիսյանը կարծում է` Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները մեծ ապագա ունեն
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամ Յուրա Մովսիսյանը հարցազրույց է տվել ռուսականSport-express.ruկայքին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Մովսիսյանը նշել է, որ հայն իր լեզուն պահպանում է ամեն տեղ: Ֆուտբոլիստը, խոսելով իր մանկությունից, ասել է, որ ոչինչ չի հիշում Բաքվում անցկացրած օրերից, եւ իր համար բոլոր հուշերը կապված են ԱՄՆ-ի հետ:
Մովսիսյանը նշել է, որ իր բախտը բերել այն հարցում, որ իրենից առաջ եղբայրը նույնպես զբաղվել է ֆուտբոլով:
Խոսելով իր առաջին պայմանագրի մասին` ազգային հավաքականի անդամը նշել է, որ այն եղել է 19 տարեկանում` քոլեջում:
Մովսիսյանը բացատրել է, թե ինչու է ԱՄՆ-ից տեղափոխվել Եվրոպա: Նրա խոսքով` ցանկացած ֆուտոբլիստ ուզում է խաղալ հայտնի մասնագետների հետ: «Ուզում են խաղալ «Չեմպիոններ»-ի եւ «Եվրոպա»-ի լիգայում: Ես նույնպես բացառություն չեմ»,- ասել է ֆուտբոլիստը:
«Կրասնոդար» տեղափոխվելու մասին ֆուտբոլիստը ասել է, որ դա իր կողմից կայացրած ճիշտ որոշում էր: Պետք չէ, որ պահեստայինների նստարանին նստած մնաս:
Յուրան նշել է նաեւ, որ իր ամենասիրելի քաղաքը Երեւանն է: Նրա կարծիքով` հայերը բարեսիրտ ու մեծահոգին են:
Մովսիսյանի համար ազգային հավաքականի ֆուտբոլիստները մեծ ապագա ունեցող մարզիկներ են: Ամենակարեւորն այն է, որ տղաները հավատում են սեփական ուժերին: