«Շախտյոր»-ը հաղթեց

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինական «Շախտյոր»-ն Իսպանիայում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակներում ընկերական հանդիպում անցկացրեց «Կալմար»-ի հետ:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով հանքափորների պաշտոնական կայքը, «Շախտյոր»-ը հաղթեց շվեցարական ակումբին 5-1 հաշվով: Սա դոնեցկյան ակումբի վերջին հանդիպումն էր Իսպանիայում:

Այս խաղը պահեստայիննների նստարանին անցկացրեց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանը:

Հայերեն