1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ռոման Բերեզովսկին ուսումնամարզական հավաքի է մեկնել Կադիս:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Դինամո»-ի պաշտոնական կայքը, մոսկովյան ակումբի 26 ֆուտբոլիստներ մեկնել են Իսպանիա: Դինամոյականները, այդ թվում` Բերեզվոսկին, իրենց երկրորդ հավաքը կանցկացնեն մինչեւ փետրվարի 15-ը:
Առաջին ստուգողական հանդիպումը մոսկովյան ակումբը կանցկացնի չեխական «Սպարտակ»-ի հետ:
«Դինամո»-ն իր առաջին ուսումնամարզական հավաքն անցկացրել էր Թուրքիայում: