Ֆուտբոլ

«Էլիտ Ռաունդ»-ին Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը չի գնում պարտվելու

2 րոպեի ընթերցում

«Էլիտ Ռաունդ»-ին Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը  չի գնում պարտվելու

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների ազգային հավաքականը կանի հնարավորը` հաղթահարելու խմբային փուլը:

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարազդատ Ավետիսյանը, թիմը մինչեւ Իտալիա «Էլիտ Ռաունդ»-ին մեկնելը կանցկացնի երեք ուսումնա-մարզական հավաք: Ֆուտբոլիստները մարզումները կվերսկսեն ապրիլին եւ կունենան երկու հավաք` երկուական օրով: Մայիսին ազգային ընտրանին հավաք կանցնացնի մեկ շաբաթով:

Մինչեւ 19 տարեկանների հավաքականը մայիսին նախատեսում է նաեւ անցկացնել 2 ընկերական հանդիպում, սակայն մրցակիցները դեռ որոշված չեն:

Վարազդատ Ավետիսյանի թիմն այս խաղաշրջանում չի համալրվի նորեկներով: Սակայն կան թեկնածուներ, ովքեր հնարավոր է` 18 ֆուտբոլիստների մեջ փոխարինեն:

«Շատ ծանր է մեր դրությունը. շատ դժվար խմբում ենք հայտնվել, սակայն մենք չեն գնում պարտվելու»,- ասել է Ավետիսյանը:

Գլխավոր մարզիչը կարծում է, որ ամենադժվարին խաղը Հայաստանը կունենա Իսպանիայի հավաքականի հետ:

Եվրոպայի ընթացիկ առաջնության «Էլիտ Ռաունդ»-ը կանցկացվի մայիսի 25-28-ը: Հայաստանի հավաքականի հետ նույն` 7-րդ խմբում ընդգրկված են Իսպանիան, Բելգիան եւ դաշտի տերեր Իտալիայի հավաքականները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում