Պիզելիի համար Բերեզովսկին կարծես հայր լինի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Կուբան»-ի հարձակվող Մարկոս Պիզելին հարցազրույց է տվել Спорт-экспресс-ին:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` ֆուտբոլիստն ասել է, որ Հայաստանին է պարտական ամեն ինչի համար: Պիզելին նշել է, որ Հայաստանի ազգային հավաքականըկարծես մի ընտանիք լինի:

Անդրադառնալով Բերեզովսկուն` հարձակվողն ասել է, որ ազգային հավաքականի նորեկների համար դարպասապահը կարծես հայր լինի:

Բրազիլացին խոսել է նաեւ հայկական ֆուտբոլի վերջին շրջանի հաջողությունների մասին` ասելով, որ ֆուտբոլում չկան գաղտնիքներ: «Երբեք չենք փորձել խաղալ ինչպես «Բարսելոնա»-ն, սակայն մենք ճիշտ ենք անում ամենահասարակ բաները»,-ասել է Պիզելին: ՆաԵրեւանում ամենաշատըսիրում է Հանրապետության հրապարակը ու երբեւէ չի խմել հայկական կոնյակ:

Հայերեն