1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամ Կարկոս Պիզելին մեկնել է Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Կուբան»-ի պաշտոնական կայքը, բելառուսական ակումբն ուսումնամարզական հավաքի է մեկնում 26 ֆուտբոլիստներով: Ակումբի անդամների թվում է նաեւ Զավեն Բադոյանը:
Մարզումների ընթացքում «Բատե»-ն ընկերական հանդիպումներ կանցկացնի ռուսական եւ բուլղարական թիմերի հետ: Փետրվարի 8-ին նախատեսված խաղում Բելառուսի չեմպիոնը ուժերը կչափի ռուսական «Գազովիկ»-ի հետ, իսկ 11-ին` սոֆիական «Լեւսկի»-ի հետ: