1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱն, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի եւ Երեւանի «Փյունիկ»-ի ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանը հնարավոր է` տեղափոխվի «Սպարտակ-Նալչիկ»:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` Մալաքյանի ծառայություններով հետաքրքված են ռուսական «Սպարտակ»-ի ղեկավարները: Այս մասին հայտնում է «Փյունիկ»-ի պաշտոնական կայքը:
Մալաքյանն արդեն մեկնել է Անթալիա` մասնակցելու «Սպարտակ»-ի ուսումնա-մարզական հավաքին: Ազգային հավաքականի անդամը կանցնի փորձաշրջան: