Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը հակասահմանադրական ճանաչելու դեպքում կգնտվեն նոր տարբերակներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի` Սահամանդրական խորհուրդ հանձնելը չպետք է խաղ համարել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը նշեց, որ նման մեծ հարցերը խաղի համար չեն, եւ կարեւոր է, որ Սահմանադրական խորհուրդը ճիշտ որոշում կայացնի: «Ֆրանսիայի հայ համայնքն այդ ուղղությամբ աշխատում է: Երեք հավանական որոշում կա, որ կարող է եզրակացնել Սահմանադրական խորհուրդը»,-ասաց Մանոյանը: Նա նշեց, որ հնարավոր է` հայտարարվի, որ օրինագիծը չի հակասում Սահմանադրությանը եւ հանձնվի ստորագրման, կամ կորոշվի, որ օրիանգծի մի մասն է հակասում, եւ կրկին կուղարկվի Ազգային ժողով: Երրորդ հնարավոր տարբերակն այն է, որ օրինագիծն ամբողջությամբ ճանաչվի հակասահմանադրական: «Հակասահամանադրական ճանաչվելու դեպքում չպետք է խուճապի մատնվել, քանի որ դա աշխարհի վերջը չի լինի: Կգտնվեն տարբերակներ` մշակելու այնպիսի օրենք, որ սահմանադրությանը չի հակասի»,-ասաց Մանոյանը: Նա նշեց, որ երեք տարբերակներն էլ հավասար հավանականություն ունեն: Այս իրավիճակը չպետք է հիասթափեցնի, քանի որ պայքարը հեշտ չէ: Կարեւոր է, որ ի վերջո Ֆրանսիայի նման երկիրը շարունակի աշխատել, իսկ եվրոպացիներին պետք է հիշեցնել, որ Թուրքիան այն երկիրը չէ, որ պետք է սովորեցնի` ինչ կարելի է անել եւ ինչ` ոչ:

Հայերեն

Ամերիկյան նոր հարվածներից հետո Իրանը գրոհել է տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաների վրա

Ռումինիայում նոր կառավարության ձևավորման գործընթացը փակուղի է մտել

Թրամփը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում վստահ հաղթանակի առթիվ

Մոսկվայում նշել են, թե որն է ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման բանալին

ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում

ԱՄՆ-ն Կուբային կոչ է արել զերծ մնալ Գուանտանամոյի բազային հարվածելու նպատակով զենք հայթհայթելու փորձերից

Լյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարել

Երևանը բարձր է գնահատում Լիսաբոնի հետ իր բարեկամությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտուգալիայի Ազգային օրը

Իսրայելի հարձակումների հետևանքով վերջին 24 ժամում 30 մարդ է զոհվել Լիբանանում

Հասանովն ու Վուչիչը քննարկել են Ադրբեջան-Սերբիա ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները