1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայազգի ֆուտբոլիստները մասնակցել են «Խիմկի»-ի ընկերական հանդիպմանը:«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` «Խիմկի»-ի ակումբը ընկերական հանդիպում է անցկացրել Մոսկվայի «Տորպեդո»-ի հետ: Այս խաղին մասնակցել են ակումբի հայազգի ֆուտբոլիստները: Խիմկիի համանուն թիմում փորձաշրջան անցնող Արթուր Եդիգարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Սա ազգային հավաքականի անդամի երկրորդ ընկերական հանդիպումն էր:
«Խիմկի»-ի «Տորպեդո» խաղն ավարտվելէ 2-1 հաշվով: էhttp://www.fckhimki.ru-ը տեղեկացնում է, որ խաղի հաշիվը առաջինը բացել են «Խիմկի»-ի ֆուտբոլիստները, գոլի հեղինակ է դարձել Միցեյկան: Երկրորդ խաղակեսում հաշիվը հավասարեցրել է «Տորպեդո»-ի ֆուտբոլիստ Սամսոնովը: Հաղթական գոլի հեղինակը «Խիմկի»-ի կազմում եղել է Դեբլեն:
Այս հանդիմանը մասնակցել է նաեւ երիտասարդական հավաքականի անդամ Արտակ Ալեքսանյանը: Կիսապաշտպանը մասնակցել է միայն մեկ խաղակեսի: